Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Մեկ դար և ավելի...» մրցույթ-փառատոն

«Մեկ դար և ավելի...» մրցույթ-փառատոն
19.11.2014 | 17:25

Ժամանակակից արվեստի թանգարանում այսօր տեղի է ունեցել «Մեկ դար և ավելի...» համահայկական մանկապատանեկան նկարչական հինգերորդ մրցույթ-փառատոնի շրջանակներում կազմակերպվող ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը: Մրցույթ-փառատոնը, որը 2010 թվականից համատեղ կազմակերպում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Գեղագիտության ազգային կենտրոնը, նպատակ ունի նպաստել Հայաստանում և սփյուռքում մանկական ստեղծագործական մտքի զարգացմանը և առավել շնորհալի մանուկների հայտնաբերմանը:

Այս տարվա միջոցառումը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Մասնակիցներից ակնկալվում էր` գեղարվեստականորեն իմաստավորել անցած մեկ դարի ուղին և պատկերել իրենց սպասումներն ապագայից: Հաշվի առնելով թեմայի կարևորությունը, ի տարբերություն նախորդ չորս միջոցառումների, մասնակիցներից ակնկալվել են միայն նախագծային աշխատանքներ, որոնք նպաստում են մեկ կոլեկտիվում միասնական, թիմային աշխատանքի հմտությունների զարգացմանը:
2014թ. մրցույթ-փառատոնին մասնակցել է 6-18 տարեկան 1000 ավելի երեխա Հայաստանի 97, Արցախի 5 և Սփյուռքի 13 երկրների (Ռուսաստան, Աբխազիա,Ուկրաինա, Ուզբեկստան, Ղազախստան, Վրաստան, Արգենտինա, Ուրուգվայ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իրաք, Իրան, Լիբանան) 36 դպրոցներից: Ներկայացվել են նկարներ, գոբելեններ, քանդակներ, և այլ օբյեկտներ:
Մրցույթի I փուլի արդյունքում ցուցահանդեսին ներկայացվել են Հայաստանի 40, Արցախի 3 և Սփյուռքի 32 դպրոնցների շուրջ 250 նկարներ (առանձին նկարներ, նկարներ-նախագծեր, նկարների շարքեր, նկար-օբյեկտներ), 9 գոբելեններ, 4 քանդակներ և 8 օբյեկտներ:
Դեկտեմբերին նախատեսվում է մրցույթի II փուլը, որի արդյունքում կհայտարարվեն վերջնական հաղթողները: Լույս կտեսնի նաև ցուցահանդեսի աշխատանքների կատալոգ:

Դիտվել է՝ 829

Մեկնաբանություններ